• Latest news

Գիտնականները պարզել են, թե գործողություններ պլանավորելիս ինչ գործընթացներ են տեղի ունենում ուղեղում 

9 հունիսի, 2024  21:32

Գիտնականների միջազգային թիմը բացահայտել է պլանավորման ժամանակ օգտագործվող նյարդային մեխանիզմները:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում, վկայում է այն մասին, որ գլխուղեղի  նախաճակատային կեղևի և հիպոկամպի միջև փոխազդեցությունը թույլ է տալիս պատկերացնել ապագա արդյունքները՝ մեր որոշումները առաջնորդելիս:

«Նախաճակատային  կեղևը գործում է որպես «սիմուլյատոր»՝ մտքում ստուգելով հնարավոր գործողությունները՝ օգտագործելով հիպոկամպում պահվող ճանաչողական քարտեզը, - բացատրում է Նյու Յորքի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարսելո Մատարը և հոդվածի հեղինակներից մեկը:- Այս հետազոտությունը լույս է սփռում պլանավորման նեյրոնային և ճանաչողական մեխանիզմների վրա, որոնք ինտելեկտի հիմնական բաղադրիչն են և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ: Ուղեղի այս մեխանիզմների ավելի խորը ըմբռնումը կարող է ի վերջո բարելավել այն խանգարումների բուժումը, որոնք ազդում են որոշումներ կայացնելու ունակության վրա»:

Պլանավորման նեյրոնային մեխանիզմների վրա լույս սփռելու համար Մատարը և նրա գործընկերները մշակել են հաշվողական մոդել՝ պլանավորման ժամանակ ուղեղի ակտիվության կանխատեսման համար։ Այնուհետև նրանք վերլուծեցին ինչպես մարդկանց, այնպես էլ լաբորատոր առնետների տվյալները՝ հաստատելու մոդելի հավաստիությունը՝ կրկնվող նեյրոնային ցանցի (RNN), որը հիշում է օրինաչափությունները ստացվող տեղեկատվության հիման վրա:

Մոդելը հաշվի է առել պլանավորման մասին առկա գիտելիքները և ավելացրել է բարդության նոր մակարդակներ, ներառելով «երևակայական գործողություններ», դրանով իսկ արտացոլելով, թե ինչպես է որոշում կայացնելու գործընթացը իր մեջ ներառում հնարավոր ընտրության հետևանքների կշռադատումը, նման նրան, թե ինչպես է շախմատիստը պատկերացնում իր քայլերի հաջորդականությունը, նախքան դրանցից մեկն անելը։

Գիտնականները փորձարկել են այս հաշվողական մոդելը՝ օգտագործելով ինչպես վարքագծային, այնպես էլ նեյրոնային տվյալները: Մոդելի վարքագիծը կանխատեսելու կարողությունը գնահատելու համար գիտնականները նոր փորձ են անցկացրել, որի ընթացքում նրանք չափել են, թե ինչպես են մարդիկ կողմնորոշվում առցանց լաբիրինթոսում համակարգչի էկրանին և որքան ժամանակ է նրանց անհրաժեշտ յուրաքանչյուր քայլից առաջ մտածելու համար: Պլանավորման գործում հիպոկամպի դերի մասին մոդելի կանխատեսումները  հաստատելու համար նրանք վերլուծեցին կրծողների նեյրոնային արձանագրությունները, որոնք տեղաշարժվում էին ֆիզիկական լաբիրինթոսում, որը կազմաձևված էր այնպես, ինչպես մարդկային փորձի ժամանակ:

Մարդկանց և առնետներին նմանատիպ առաջադրանք ներկայացնելով՝ հետազոտողները կարողացան զուգահեռներ անցկացնել վարքային և նյարդային տվյալների միջև: Փորձի արդյունքները համապատասխանեցին հաշվողական մոդելին՝ ցույց տալով նախաճակատային կեղևի և հիպոկամպի բարդ փոխազդեցությունը:

Մարդկանց փորձերի ժամանակ մասնակիցների ուղեղի ակտիվությունը ցույց է տալիս, որ նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում մտածելու համար, նախքան լաբիրինթոսում շարժվելը: Լաբորատոր առնետների հետ փորձերի դեպքում լաբիրինթոսով շարժվելիս  կենդանիների նյարդային ռեակցիաները ավելի շատ մոդելի իմիտացիա էին հիշեցնում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է